Իրաքում Սադամ Հուսեյնի նախկին ապարանքը թանգարանի են վերածել
Բասրա քաղաքում Սադամ Հուսեյնի նախկին ապարանքը թանգարանի են վերածել, որտեղ ներկայացված են հնագիտական իրեր, այդ թվում՝ մ.թ.ա. 400-րդ թվականի դրամներ, կավե սպասք: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Luxury Listings-ին:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ պալատն ընտրվել է որպես ցուցադրության վայր, որպեսզի բռնապետության մթնոլորտը փոխարինվի մարդասիրական արժեքներով: Ֆինանսական դժվարությունների պատճառով թանգարանում աշխատում է միայն մեկ սրահ, որտեղ կատարվել է 750 հազար դոլարի ներդրում: Ներդրված գումարի մի մասը կատարել է բրիտանական բարեգործական կազմակերպությունը:
Իրաքի նախկին նախագահն այդ պալատում է ապրել մինչև 2003 թվականին իշխանազուրկ դառնալը: Դրանից հետո այնտեղ տեղակայվել էր բրիտանական բանակի ճաշարանը:
Սադամ Հուսեյնը Իրաքը ղեկավարել է սկսած 1973 թվականից: 2003 թվականին Իրաք մտան ԱՄՆ ղեկավարած կոալիցիան՝ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի աջակցությամբ: 2006 թվակաանի նոյեմբերին Սադամ Հուսեյնին մահվան դատապարտեցին, որն իրականացվեց դեկտեմբերի 30-ին: