Ռոնալդուին պատկանող օդանավը վթարի է ենթարկվել
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Gulfstream G200» օդանավը վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավը վթարի է ենթարկվել Բարսելոնայի օդանավակայանում:
Նշվում է, որ օդանավը բավականաին վնասվել է: Վթարի պատճառը շասին է եղել, որ չի աշխատել, ինչպես հարկն է:
Օդանավում գտնվող ուղևորները վթարի պատճառով չեն տուժել:
Հաղորդվում է նաև, որ Ռոնալդուն վթարի ժամանակ օդանավում չի եղել: