«Ալ-Քաիդա»-ի գլխավոր նպատակներից մեկը
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ հաղթահարել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված երկրներին դատի տալու վերաբերյալ նախագահ Օբամայի վետոն:
Ըստ Կոնգրեսում քննարկվող օրենքի նախագծի՝ հիշյալ բռնարարքների ժամանակ զոհված ամերիկացիների հարազատները իրավունք են ստանում դատի տալ օրինակ` Սաուդյան Արաբիային:
«Ալ-Քաիդա»-ի նպատակներից մեկը (համենայնդեպս, անցած դարի 90-ական թթ. կեսերից սկսած) սաուդա-ամերիկյան հարաբերությունները խաթարելն էր:
2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերին Սաուդյան Արաբիայի առնչության հետ կապված վերջին օրերին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցող իրադարձությունները մոտեցնում են «Ալ-Քաիդա»-ին իր այդ նպատակի իրականացմանը: 9/11-ի դեպքերի վերլուծությունն էլ վերոհիշյալի մասին է խոսում: Չմոռանանք, որ հենց այդ բռնարարքներն իրականացրած 19-ը իսլամականներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: