2017 թվականի բյուջեի նախագիծը հաստատվեց. նախատեսվում է կոշտ բյուջե
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հաստատվեց 2017 թվականի բյուջեի նախագիծը:
Կարեն Կարապետյանը 2017 թվականի բյուջեի մասին խոսելիս, մասնավորապես ասաց, որ նախատեսվում են բավականին կոշտ բյուջե։
Այդպիսով՝ եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 %, ինչպես նաև նախագծով նախատեսվում է ՀՆԱ-ի 3,2 % աճ: