Սերժ Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` որոշում եմ.
Մհեր Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»: