«Jaguar Land Rover»-ը ներկայացրել է ամենագնացի նոր մոդելը (տեսանյութ)
«Jaguar Land Rover» ընկերությունը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է ամենագնացի նոր մոդելը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Այն 7 տեղանոց «Discovery» է: Մեքենան ունի կայուն, հուսալի և թեթև ամենագնացի կառուցվածք, որը կարող է տարբեր առաջադրանքներ կատարել:
Նոր «Discovery»-ի տեխնոլոգիական լուծումների շեշտադրումը դրվել է ընտանեկան կարիքների վրա:
Կարելի է նշել այն, որ մեքենայում կարելի է հեռակառավարմամբ կարգավորել երկու ետևի նստատեղերը: Մեքենայում կարող են լինել մինչև 9 «USB» անցք, «12В»-ի 6 վարդակ, «3G» «Wi-Fi» ռոութեր, որը թույլ է տալիս միաժամանակ 8 բջջային սարք միացնել: