Շլյապայով տղայի՝ Թաթայի երգած ռաբիսը` լավ ռաբիս է, երբ մենակ ես լինում, մի քանի հոգով՝ լսում ես ռաբիս. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հրավիրված արտահերթ նիստի վերջին օրն է:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զրույցելով լրագրողների հետ, պատասխանեց այն հարցին, թե Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» հաղորդման շրջանակներում հնչում են ռաբիս երգեր, արդյոք դա ճիշտ է, որ Հանրայինով նման երգեր են հնչում, նա պատասխանեց.
«Երաժշտական կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի: Իսկ ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ հետևյալը՝ Սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր, կարողանան այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը, մոտեցումը ձևավորել: Դրա հետևանքով՝ բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել: Օրինակի համար՝ ռաբիս երգողներից, ոնց էր ազգանո՞ւնը, շլյապայով… Այո՛, Թաթայի երգած ռաբիսը` լավ ռաբիս է, բայց ռաբիս երաժշտություն է, որը կարծում եմ՝ ավելի ճոխացված»:
Նա նշեց, որ կարողանում է երբեմն-երբեմն լսել ռաբիս երաժշտություն:
«Իմիջայլոց, ասեմ՝ երբեմն, որ մենակ ես լինում, մի քանի հոգով, նաև լսում ես ռաբիս երաժշտություն»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: