Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները հանգեցրել են զինված միջադեպի. կան զոհեր
Քաշմիրի տարածաշրջանում զինված հակամարտություն է տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի զինվորականների միջև: Զոհվել է պակիստանցի 2 զինվորական: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Զինված հակամարտությունը սկսվել է գիշերը՝ 2:30-ին և տվել մինչև 08:00-ն: Հնդկական կողմը հաղորդել է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է պակիստանի կողմց:
Իրավիճակը կտրուկ վատթարացել է, երբ Պակիստանի զինվորականները հարձակվել են Քաշմիրի ռազմական բազայի վրա, որի հետևանքով զոհվել է 18 հնդիկ զինվորական: