ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը
ԱԺ-ն այսօր շարունակում է իր աշխատանքները: Նիստի սկզբում տեղի ունեցած մի շարք քվերակություններ:
Մասնավորապես ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ 76 «կողմ», 10 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հաստատեց ՀՀ կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:
Այդպիսով՝ ըստ օրինագծի՝
-Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության,
-Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության,
-Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության: