Վրաստանում թուրքական մուղամների բարձր ձայնը վրդովվեցրել է ազգայնականներին
Պարզվում է, որ Թբիլիսիում վրացի ազգայնականների կողմից օրերս թուրքական սրճարան-ռեստորան-խանութներն ավիրվել, ջարդուփշուր են արվել, որովհետև վաղ առավոտից Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում, այդ օբյեկտներից թուրքական երաժշտություն է լսվել:
Թուրքական մուղամների բարձր ձայնը վրդովվեցրել է ազգայնականներին, որովհետև այդ օրը եղել է աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու սգո տարելիցը:
Իրոք հետաքրքիր են այս վրացիները:
Որ թուրքերը, ադրբեջանցիները ճագարի նման բազմանում են Վրաստանում՝ հեչ, որ Թուրքիան արդեն նկրտումներ ունի Աջարիայի ու Աբխազիայի նկատմամբ՝ հեչ, որ թուրքական, ադրբեջանական դպրոցներն են շատանում՝ հեչ, որ Բաթումիում անօրինական՝ առանց շինարարական և այլ համապատասխան թույլտվության, արհամարհելով իշխանություններին բոլորովին վերջերս հերթական թուրքական դպրոցն են բացել՝ հեչ, որ թուրք-մեսխեթինցիներն են լցվել հենց թուրք-վրացական սահմանին՝ հեչ, միայն այդ մուղա՞մը խանգարեց:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: