Չինաստանում կառուցվելու է ճեպընթաց գնացքների համար աշխարհի ամենախորը կայարանը
Չինաստանի իշխանությունները պլանավորում են կառուցել Չինական պատի բաժիններից մեկի մոտ ճեպընթաց գնացքների համար աշխարհի ամենախորը կայարանը: Այս մասին հայտնել է China Daily-ն:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ կայարանի կառուցումը պետք է ավարտվի 2019 թվականին: Այն կառուցվելու է Չինական պատի տարածքում Բադալինի շրջանում:
Կայարանը լինելու է Պեկին-Չժանձյակոու երկաթուղային գծի մի մասը, որն ակտիվորեն կգործածվի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: