Ճիշտ ընտրված թեյը կօգնի լուծել ցանկացած առողջական խնդիր
Այն, որ թեյն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, գիտենք բոլորս: Սակայն, ըստ սննդաբանների, թեյի տարբեր տեսակներ պայքարում են առողջական տարբեր խնդիրների դեմ: Ուստի, թեյ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, թե ինչի համար ենք մենք այն ըմպում:
Օրինակ, անիսոնի թեյը բարերար ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա. չէ՞ որ անիսոնն օգնում է փորլուծության, սրտխառնոցի, ինչպես նաև ստամոքսի խանգարման ժամանակ:
Անանուխով թեյը լավագույն ընտրությունն է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրենց սննդակարգին: Այն կարելի է խմել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Իսկ եթե անանուխով թեյի հետ պարբերաբար ըմպեք նաև կանաչ թեյ, արագ կկորցնեք մի քանի կիլոգրամ: Ի տարբերություն անանուխով թեյի` կանաչ թեյը խորհուրդ է տրվում խմել տաք վիճակում:
Վարդագույն թեյն ունի հանգստացնող ազդեցություն: Այն օրգանիզմից հանում է բոլոր տոքսինները, և կանաչ թեյի նման օգնում է նիհարել: Ընտրությունը թողնում ենք ձեզ: