Ծնվել է «երեք ծնող» ունեցող առաջին երեխան
Ծնվել է աշխարհում առաջին երեխան, ում աշխարհ գալու համար օգտագործվել է նոր տեխնոլոգիա, որը ենթադրում է երեք անձի ԴՆԹ: Այս մասին գրում է «BBC»-ն՝ հղում տալով «New Scientist»-ին:
Այժմ նորածին Աբրահիմ Հասանը հինգ ամսական է: Նրա բջիջներում երեք մարդու ԴՆԹ-ներ են՝ նրա մոր, հոր և դոնորի:
Դոնորի գենետիկան պետք է երեխային օգնի խուսափել մոր գեները ժառանգելուց, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս գենետիկորեն հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող մարդկանց առողջ երեխաներ ունենալ, ովքեր չեն ժառանգի այդ հիվանդությունները՝ շնորհիվ դոնորի ԴՆԹ-ների:
Երեխայի ծնողները Հորդանանից են: