«BlackBerry»-ն պաշտոնապես հայտնել է սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին
Կանադական «BlackBerry» ընկերությունը պաշտոնապես հայտնել է սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին: Դրա փոխարեն այն կկենտրոնանա ծրագրային ապահովման մշակումների վրա, որոնք կապ ունեն բիզնեսի, «IT»-ծառայությունների և անվտանգության համար լուծումների հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Ընկերությունը կդադարեցնի ամբողջ ներքին «երկաթի» մշակումն ու այդ գործառույթը կփոխանցի իր գործընկերներին»,- հայտնել է ընկերության ղեկավար Ջոն Չենը:
Մի ժամանակ «BlackBerry»-ն սմարթֆոնների արտադրության խոշորագույն ընկերություններից էր, որի արտադրանքը մեծ պահանջարկ էր վայելում ԱՄՆ-ում:
Ընկերության եկամուտները նվազեցին, երբ շուկա եկան «iPhone»-ն ու «Android» սմարթֆոնները: