Թուրքիայի «Բնակարանային շինարարության վարչակազմը» ստանձնել է 700 կիլոմետրանոց սահմանային պատի կառուցման աշխատանքների կատարումը
Թուրքիայի «Բնակարանային շինարարության վարչակազմը» (Toki) ստանձնել է 700 կմ-ոց սահմանային պատի կառուցման աշխատանքների կատարումը:
Պատը շարունակությունն է լինելու Թուրքիա-Սիրիա սահմանի 200 կմ-ոց պատի, որը կառուցել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Toki»-ին պարտավորվել է 700 կմ-ոց պատը ավարտին հասցնել շինարարությունը սկսելուց հինգ ամիս հետո:
«Toki»-ի ղեկավար Էրգյուն Թուրանը հայտարարել է, որ պատի կառուցումով իսպառ կվերացվի Սիրիայից ապօրինի ներգաղթը դեպի Թուրքիա, ինչպես նաև հիմնովին կփակվի ահաբեկիչների մուտքը:
Թուրանը ասել է, որ պատը լինելու է հարավարևելյան Հաթայ և Շանլըուրֆա նահանգների վարչական տարածքներում: Պատը կդիմանա մինչև յոթ տոննա պայթուցիկին, այն փշալարերով, իսկ տեղ-տեղ նաև հոսանքալարերով պաշտպանված կլինի, որպեսզի սահմանախախտները չկարողանան մագլցեն պատի վրա: 700կմ-ոց պատը բաժանվել է հինգ հատվածի, որի աշխատանքների մեկնարկման մասին դեռևս կոնկրետ օր նշված չէ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք