«Samsung»-ի պլանշետն այրվել է ինքնաթիռում
«Delta Airlines» ընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Դետրոյտից Ամստերդամ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Անգլիայի Մանչեսթերի օդանավակայանում «Samsung»-ի պլանշետի այրվելու պատճառով: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով «ABC7» հեռուստաալիքին:
Օդաչուները որոշել են վայրէջք կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռի սալոնում սկսել է ծուխ կուտակվել, զգացվել է այրման խիստ հոտ: Ավելի ուշ բացահայտվել է, որ երկու նստարանների միջև ընկած պլանշետը այրվել է նստարանի հետ շփումից:
Ենթադրվում է, որ սարքն ինքնաթիռում են թողել նախորդ չվերթի ուղևորները: Չվերթն իրականացնող ավիաընկերությունը հաստատել է, որ պլանշետը «Samsung» ընկերության արտադրանքն է: