Ինչպես նիհարել 10 կիլոգրամ՝ հագուստի օգնությամբ. դիզայներ
Հայտնի ուկրաինացի դիզայներ Անդրե Տանը պատմել է, թե հագուստի միջոցով ինչպես կարող եք ծածկել ավելորդ կիլոգրամները և արտաքինից ավելի նիհար երևաք: Այս մասին գրում է Spektrnews-ը:
Այսպես, եթե դուք չեք ցանկանում ընդգծել ազդրերի և փորի ավելորդ կիլոգրամները, ապա ավելի լավ է մոռանաք փայլերով, պրինտներով և հորիզոնական գծերով հագուստները: Ընդմիշտ մոռանաք լասինաների, ցածր մեջքով ջինսերի և լայն վերնաշապիկների մասին:
Փորը ծածկելուն ձեզ կօգնի կիսաշրջազգեստը, իսկ ազդրերը ծածկելուն` օվերսայզ վերնազգեստը:
Բացի այդ, կան նաև ունիվերսալ իրեր, որոնք ունակ են ծածկել ավելորդ կիլոգրամները և սազում են ամեն տիպի կառուցվածքներին: Այդ իրերից են կլոր վզով ժակետները` կլոր դարձածալներով, ջինսերը և սվիտերները, որոնք փակում են փորը: