Չինական պրովինցիան Կալիֆորնիայից հետո երկրորդն է միլիարդատերերի թվով (լուսանկար)
Չինական Չժեցզյան նահանգն աշխարհում երկրորդն է, որտեղ ծնվել են աշխարհի ամենաշատ միլիարդատերերը: Այս մասին գրում է «CNN»-ը:
Ըստ «Hurun Report» ամսագրի` Չժեցզյանում են ծնվել ներկայումս գործող 72 միլիարդատերեր: Այսպիսով, նահանգը և նրա մայրաքաղաք Հանչժոուն զբաղեցնում են աշխարհում երկրորդ տեղը միլիարդատերերի քանակով և զիջում են միայն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգին:
Չժեցզյանում ապրում է Չինաստանի բնակչության 5 տոկոսը և աշխարհի հարուստ բնակչության 15 տոկոսը:
Հանչժոուի բնակիչներից ամենանշանակալին չինացի միլիարդատեր, «Alibaba» համացանցային հսկայի հիմնադիր Ջեք Ման է: Բիզնեսմենը պնդում է, որ Չզեցզյանի ձեռնարկատերերն իրենց հաջողությունների համար պարտական են տարածաշրջանի հարուստ մշակույթին և նրա հաջող աշխարհագրական դիրքին:
Մայից բացի Չզեցզյանը նաև այնպիսի բիզնեսմենների տունն է, ինչպիսիք են Նեյլ Շենը («Sequoia Capital China»), Դին Լեյը («NetEase»), Ֆրենք Վանը («DJI»), Լի Կուֆուն («Geely Auto Group»):