ԿԲ-ն միանում է «դրայվին»
Սեպտեմբերի 27-ին նորանշանակ վարչապետ՝ Կարեն Կարապետյանը հանիդպում էր ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է տնտեսությունը ոչ ստանդարտ ակտիվացնելու խնդիրը: Թիրախում փոքր և միջին բիզնեսն էր:
Նույն օրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,75%: Հիշեցնեմ, որ նախկինում ԿԲ-ն հիմնականում տոկոսադրույքը նվազեցնում էր 0,25%-ով: Այս փոփոխությունը կարելի է որակել, որպես տնտեսության արագ ակտիվացմանն ուղված որոշում, որի հետևանքով 0,5%-ով նվազել են նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները, որոնք սահմանվել են՝ համապատասխանաբար 8,25% և 5,25%:
Այլ կերպ ասած ԿԲ-ն միանում է «դրայվին» և սկսում գործել ավելի վստահ: Հաշվի առնելով նաև ցածր գնաճային ֆոնն ու միջազգային շուկայի դանդաղ ընթացքը, այս քայլը սպասելի էր և հասկանալի:
Անի Սանոսյան. ֆեյսբուք: