Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ Գերմանիայից քաղաքական ապաստարաններ են խնդրում
Ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի մի քանի հարյուր կողմնակիներ Գերմանիայից ապաստարաններ են խնդրել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Die Zeit»-ը հայտնել է, որ ամեն շաբաթ, Գերմանիայից քաղաքական ապաստան խնդրող Գյուլենի կողմնակիցների թիվը մեծանում է:
Նշենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, որի համար Անկարան մեղադրում է Գյուլենին: Հեղաշրջման հետևաքնով զոհվել էր 240 մարդ: