«Aston Martin»-ը ներկայացրել է 1.7 միլիոն դոլարանոց իր առաջին զբոսանավը (լուսանկարներ)
«Aston Martin» ընկերությունը, որը նախևառաջ հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում իր մեքենաներով, ներկայացրել է իր առաջին զբոսանավը՝ Մոնակոյում տեղի ունեցած զբոսանավերի ցուցահանդեսում: Այս մասին գրում է «Financial Times»-ը:
«Quintessence Yachts» և «Aston Martin» ընկերությունների դիզայներները ներկայացրել են «AM37» մոդելը` 37 ֆուտ երկարությամբ, որի մաքսիմալ արագությունը կազմում է 92.6 կմ/ժամ: Զբոսանավի արժեքն է 1.7 միլիոն դոլար:
«Այս ծրագրով «Aston Martin» ընկերությունը հաստատում է իր համագործակցությունը լյուքս դասի բրենդների հետ»,-հայտարարել է ընկերության տնօրեն Մարեք Ռեյչմանը` հավելելով, որ լյուքս դասի սպորտային ավտոմեքենաների պահանջարկն ընկնում է:
Զբոսանավը տեղավորում է 8 մարդու և երաշխավորում է լիարժեք հարմարավետություն: