Ալպերում ուղղաթիռ է վթարի ենթարկվել
Շվեյցարական բանակի ուղղաթիռն այսօր շվեյցարական Ալպերում վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է ТАСС-ը:
Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:
Վթարը տեղի է ունեցել Սեն Գոտարդի շրջադարձում: Ուղղաթիռի վթարի ենթարկվելու պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: