ՊԵԿ նախագահի տեղակալը պարզաբանում է, թե ինչով է պայմանավորված բյուջեյի թերակատարումը (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 28-ի, ԱԺ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե բյուջեյի թերակատարումը ինչով է պայմանավորված, նա պատասխանեց. «Եթե մենք նայենք կառուցվածքը և նայենք նաև խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումները, ապա մենք կտեսնենք, որ տնտեսական ակտիվությամբ և արտաքին շուկաների ազդեցությամբ պայմանավորված, մենք խոշոր հարկ վճարողների շրջանում ունենք իրական թերակատարում՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումների հիման վրա: Քանի որ բյուջեի եկամուտների շուրջ 54%-ը խոշոր հարկ վճարողների տեսչությունում տնտեսավարող սումբյեկտներն են, ապա կարող ենք արձանագրել, որ հիմնական թերակատարման պատճառը հենց դրանում է»:
Նա նշեց նաև, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում կան հաշվառված 520 տնտեսվարող սուբյեկտ և միայն 181 տնտեսվարող սուբյեկտ՝ առաջին 8 ամսիների ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, 47 միլիարդ դրամ պակաս հարկ է վճարել:
«8 ամսվա կտրվածքով, երբ մենք համեմատում ենք նախորդ տարվա ժամանակահատվածի հետ, ապա տեսնում ենք, որ հարկերի թերակատարում չունենք, այլ՝ ունենք հարկերի ավելացում շուրջ 3 միլիարդ դրամով»,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: