Մեքենաներ, որոնցից ամենաշատն են ավտոմասեր գողանում
Ռուսական «АльфаСтрахование» ընկերությունը ներկայացրել է այն մեքենաները, որոնցից ամենաշատն են ավտոմասեր գողանում, երբ նրանք կայանած են լինում փողոցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ըստ ներկայացված տվյալների, ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ավտոմասերի գողության դեպքերն աճել են 16.5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան:
Ամենաշատը գողերի թիրախում են հայտնվել գիշերը բակերում կամ չպահպանվող տարածքներում կայանած մեքենաները: Գողերին հատկապես հետաքրքրում են թանկարժեք մեքենաները` «Volkswagen Touareg», «Porsche Cayenne» և «Volvo XC70», «S80», «XC90», «Land Rover Range Rover» մեքենաների լույսերը, «Mercedes-Benz»-ի և «BMW»-ի հայելիները:
Պահեստամասերի համար հիմնականում գողանում են «Toyota», «Lexus», «Nissan», «Infiniti», «Porsche», «Land Rover» մեքենաներից: