«Playboy»-ի շապիկին առաջին անգամ կլինի հիջաբով մուսուլման կին
«Playboy» ամսագրի պատմության մեջ առաջին անգամ շապիկի համար լուսանկարվել է մուսուլման կին` հիջաբով: 22-ամյա լրագրող և մոդել Նուր Տագուրին որոշել է նման կերպ մարտահրավեր նետել այն հասարակությանը, որտեղ մարդուն ասում են, թե ինչպես պետք է ապրի: Այս մասին գրում է «The Mashable»-ը:
Լուսանկարներում աղջիկը կաշվե բաճկոնով և ջինսով է: Գլխավոր շեշտադրումն արվում է ոչ թե նրա արտաքին տեսքի, այլ խոսքերի վրա:
Ֆոտոսեսիայից բացի աղջիկը նաև անկեղծ հացազրույց է տվել «Playboy»-ին, որում անդրադարձել է լրագրության էմոցիոնալ խնդիրներին, ներկայիս քաղաքական իրավիճակում մուսուլման ամերիկացիների դեմ նախապաշարմունքներին և հասարակության համընդհանուր ընդունված նորմերին: