Ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանը ու Գագիկ Խաչատրյանը չվերանշանակվեցին (տեսանյութ)
Աժ սեպտեմբերի 28-ի նիստը շարունակվում է: ՀՀԿ խմբակության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե երեկ Հովիկ Աբրահամյանի կաբինետից որոշ անդամներ վերանշանակվեցին և ստացվում է, որ Գագիկ Բեգլարյանը և Գագիկ Խաչատրյանն էին խանգարում, նա պատասխանեց.
«Այսինքն՝ այսքան կադրային փոփոխությունները դուք փոփոխություն չեք համարո՞ւմ: Ո՛չ, այդպես չէ: Ես նորից եմ կրկնում՝ նորանշանակ վարչապետն ու կառավարությունն առաջարկություններն անում են, նպատակահարմարությունը տեսնում են, թե ում հետ նրանք կարող են իրենց ծրագրերն իրականցնել և թե մնացածին որտեղ են տեսնում, դա մենք կտեսնենք հետագայում: Բոլորը մեր թիմի անդամներն են և բոլորի հնարավորություններն ու ուժերը պետք է օգտագործենք»:
Այն հարցին, թե որն է սկզբունքը, որ նշանակվեց նախարարնեիր մի մասը, իսկ մյուսը՝ ոչ, նա նշեց. «Բնականաբար, եթե լինում են փոփոխություններ, ապա չի նշանակում, որ ամբողջովին պետք է հրաժարվենք հնից: Դա անընդունելի երևույթ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: