Էս ինչ լավ գործի վրա եք, արա՜, էս ինչ լավ գործի վրա եք. Շմայսը` լրագրողներին (տեսանյութ)
Սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Լրագրողները մի շարք հարցեր հղեցին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Վերջինիս կողքին էր նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով Հովհաննես Հովսեփյանին ուղղված հարցադրումների ընթացքում բարձրաձայն ասում էր. «Էս ի՞նչ եք անում երեխեք ջան, Էս ինչ լավ գործի վրա եք, արա՜, էս ինչ լավ գործի վրա եք»:
Գուցե Առաքել Մովսիսյանն իրեն անտեսված զգաց լրագրողների կողմից՝ ցանկանալով ուշադրություն գրավել: