Գերմանիայում ավելի քան 300.000 անչափահաս փախստական է ապրում
Գերմանիայում ավելի քան 300.000 անչափահաս փախստական է ապրում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նրանցից 100.000-ը 6 տարեկանից փոքր է, իսկ 46.000 երեխա՝ 2 տարեկանից մեծ չէ: 55.500 երեխայի տարիքը տատանվում է 3-5-ի միջակայքում:
Նշվում է, որ 2016 թվականի սկզբից 9.000 անչափահաս երեխա անհայտ կորած է համարվում: Անհայտ կորածների մեծամասնությունը 14-17 տարեկան երեխաներ են: