Ճապոնիայի հյուսիսը կրել է 2.78 մլրդ դոլարի վնաս թայֆունի պատճառով
Ճապոնական Հոկայդո կղզու հյուսիսում թայֆունի պատճառով առաջացած վնասը կազմել է 278.6 մլրդ ($2,78): Այս մասին հայտնել է ТАСС-ը:
Նշվում է, որ սա ամենալուրջ ֆինանսական վնասն է կղզու պատմության մեջ, որն առաջացել է թայֆունի պատճառով:
Ընդհանուր առմամբ 2016 թվականին Հոկայդոյում տեղի է ունեցել 5 թայֆուն, որը առաջացրել է մասշտաբային վնասվածքներ: Թայֆունի պատճառով ընդհանուր առմամբ մահացել է 18 մարդ և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: