Պարզ չի՞. ՊԵԿ նախագահը խուսափում էր պատասխանել իր հետագա պաշտոնավարման մասին հարցերին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է:
Լրագրողները փորձեցին հարցեր հղել ՊԵԿ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, ով գրեթե չէր պատասխանում հարցերին կամ պատասխանում էր մասամբ՝ տալով կցկտուր պատասխաններ:
Այն հարցին, թե նա արդյոք կվերանշանակվի, ՊԵԿ-ի նախագահը պատասխանեց. «Բայց ես պաշտոնակատար չեմ չէ՞, պարզ չի՞: Կառավարության առընթեր Պետական եկումուտների կոմիտեի նախագահը պաշտոնակատար չէ: Առանձնացման մասին ոչ մի քննարկում չի եղել»:
ՊԵԿ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանն անհասկանալիորեն խուսափում էր լրագրողների հարցադրումներից: Նա Վահրամ Բաղդասարյանի և Առաքել Մովսիսյանի ուղեկցությամբ հեռացավ ԱԺ շենքից: Տպավորությունն էր ստեղծվում, որ Հովհաննես Հովսեփյանին փրկում են լրագրողներից: