Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերին՝ Կալամատա քաղաքի մոտակայքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամատայից 34 կմ հարավ-արևմուտք:
Կալամատայի քաղաքապետը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ և զոհեր չկան: