Ցանկացած պետություն՝ հասարակության արտացոլումն է
Պետությունը բարձրագույն արժեք է։ Ոչ արվեստը, որը վերջին հարյուրամյակում դարձել է բիզնես, ոչ սպորտը, ոչ էլ գիտությունը չունեն այն նշանակությունն ու դերը, ինչ-որ անհատի և հասարակության համար ունի այն, ինչ մենք անվանում ենք պետություն: Եվ եթե կա մի բան, որով անհատը կամ հասարակությունն իսկապես կարող է հպարտանալ, ապա դա ոչ արվեստն է, ոչ սպորտը, ոչ էլ գիտությունը: Դա այն է, ինչը մենք անվանում ենք պետություն:
Եվ ոչ մի նշանակություն չունի, թե այդ պետությունը բռնապետություն է, դեմոկրատական կամ սոցիալիստական: Կարևորն այն է, թե ովքեր են ղեկավարում պետությունը, լինի այն բռնապետություն, դեմոկրատական թե սոցիալիստական:
Ցանկացած պետություն՝ հասարակության արտացոլումն է։ Հասարակության մեջ ծնված ու մեծացած անհատը հետագայում դառնալով երկրի ղեկավար՝ իրականացնում է այն, ինչ իրեն սովորեցրել է նույն հասարակությունը, ինչ ինքը տեսել ու հասկացել է՝ ապրելով այդ հասարակության մեջ և յուրացնելով այն բարքերն ու սովորությունները, որոնք բնորոշ են հարազատ հասարակությանը․․․ Մնացածը դեմագոգիա է։
Արմեն Հարությունյան. ֆեյսբուք: