ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Բազմազանության արտոնագրի դիմորդներ -միայն «.gov» վերջավորությամբ ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքերը: Մնացած բոլոր կայքերը («.com», «.org» «.net» վերջավորություններով) որոնք տրամադրում են ներգաղթի և վիզայի հետ առնչվող տեղեկատվություն կամ ծառայություն չի երաշխավորում, խորհուրդ չի տրվում կամ չի ֆինանսավորում Պետդեպարտամենտի կողմից: Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում է առցանց տրամադրել անձնական տեղեկություն: Մանրամասների համար այցելեք http://www.dvlotteryhome.com/frequently-asked-questions/ :