«Audi»-ն կներկայացնի «Audi Q3» կոմպակտ քրոսովերի նոր տարբերակը
Գերմանական «Audi» ավտոընկերությունն ընթացիկ տարվա աշնան վերջին հանրությանը կներկայացնի «Audi Q3» կոմպակտ քրոսովերի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է Oane-ը:
Նոր տարբերակն արտաքին փոփոխությունների է ենթարկվել, դարձել ավելի ագրեսիվ և սպորտային:
Շնորհիվ այն բանի, որ դիմային բամպերը փոփոխության է ենթարկվել, այն ավելի մեծ և լայն է թվում: Մեքենան պահպանել է ռադիատորի խոշոր ճաղավանդակը, որը զարդարում է ընկերության մեծ ապրանքանշանը: