Մշակույթն իջեցվել է շրիշակի մակարդակի. անկախացումից հետո տրված կոչումների ու շքանշանների 90 տոկոսը պետք է սրբագրվի
Պատկան այրեր ու տիկիններ, ինչ իրավունքով եք մեր մշակույթը իջեցնում շրիշակի մակարդակի. շոուբիզնեսի առևտրականներին անվաստակ վաստակի համար շնորհված կոչումներով ու շքանշաններով ում եք խաբում: Երկիրը նաև նրանց ձեռքերով է «գաղջանում»: Մի՞թե մտերմության կամ մարդկային որակների համար կարելի է մասնագիտական գնահատականներ տալ:
Անկախացումից հետո ցայսօր տրված կոչումների ու շքանշանների 90 տոկոսը պետք է սրբագրվի: Ժամանակն ամենամեծ սրբագրիչն է, իհարկե, ու նմանները կմոռացվեն, բայց սխալ որոշումները` երբեք:
Զարու Տելալյան Դիլանյան. ֆեյսբուք: