Նոր խմորումներ՝ քաղաքական հարթակում. Ճապոնիան մտադիր է վերադարձնել Կուրիլյան կղզիները
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հասնում է Ռուսաստանի հետ երկխոսության զարգացմանը, որպեսզի վերադարձնի 4 վիճելի հարավ Կուրիլյան կղզիները: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մենք մտածում ենք ավելի ուժեղացված կերպով բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, որպեսզի զարգացնելով հարաբերություններն ամենալայն ասպարեզներում, այդ թվում տնտեսության, լուժել չորս կղզիների վերադարձնելու հարցը, և խաղաղ պայմանագրի կնքման հարցը»,- ասել է նա:
Աբեի խոսքով՝ դեկտեմբեր ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել այդ հարցերը խաղաղ պայմաններում և հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը: