Հոլոքստից հետո մենք չգիտեինք ինչ անել, մենք միայնակ էինք, բայց մենք բոլորս դարձանք գիտնական. հատված Իսրայելի նախկին նախագահի ելույթից
Այս գիշեր Թել-Ավիվում տեղական ժամանակով 3.40-ին մահացել է Իսրայելի պետական-քաղաքական գործիչ, նախկին վարչապետ, նախագահ և պաշտպանության նախարար, զարգացման նախարար Շիմոն Պերեսը:
Սեպտեմբերի 13-ին Պերեսը կաթված էր ստացել, բժիշկները նրան արհեստական կոմայից դուրս բերեցին: Նա ծնվել է 1923 թվականին լեհական Վիշնևա բնակավայրում: Նրա հայրը վաճառական էր, մայրը` ռուսաց լեզվի ուսուցչուհի: Նա երկու անգամ ղեկավարել է Իսրայելի կառավարությունը, իսկ 2007-14 թթ-ին երկրի նախագահն էր: Պերեսն էր, որ հայտարարեց, թե մերձավորարևելյան տարածաշրջանի խաղաղության մասին: Նրան համարում են իսրայելական քաղաքական արենայի «խաղաղության աղվանին», պատահական չէ, որ 1994-ին Իցխակ Ռաբինի ու Յասեր Արաֆաթի հետ Պերեսն արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի:
Հատված 2015 թվականի սեպտեմբերի ելույթից. «Մենք երազել ենք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր, դա փոքրիկ հողակտոր էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդականը: Այդ հողը մեզ այդքան էլ լավ չվերաբերվեց՝ ճահճուտներ էին, մոծակներ, հարավային անապատ ու քարեր: Ընտրություն պետք է կատարեինք մոծակների ու քարերի միջև: Բնական ռեսուրսներ էլ չկային՝ ոչ ոսկի, որ նավթ: Այս ժամանակ ասում էին, թե Մերձավոր Արևելքում երկու տիպի երկրներ կային՝ նավթային ու սուրբ: Մերը միանգամայն սուրբն էր, քանի որ ոչինչ չկար: Մենք միայնակ էինք, չունեինք կրոնակից եղբայր, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Եվ այդ ամենը՝ Հոլոքստից հետո: Մենք եկանք ու չգիտեինք՝ ինչ անել: Իսկապես չգիտեինք: Եվ մենք մտածեցինք. Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացնում հողը և ոչ հողը՝ժողովրդին: Մենք բոլորս դարձանք գիտնական»:
Արմեն Հովսասափյան. ֆեյսբուք: