Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
93 տարեկանում հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, ով երկու շաբաթ առաջ կաթված էր տարել և հոսպիտալացվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»,- հայտնել է «10-րդ ալիքը»
Նշվում է, որ երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխանակության սարքի:
Բժիշկները սկզբում նրա վիճակի լավացում էին նկատում ու նույնիսկ փորձում գիտակցության վերադարձնել, սակայն սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է: