18 տարի երկիրը ղեկավարող կուսակցությունն ինչ փորձ ասես արել է հայ ժողովրդի գլխին. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կարող են կառուցվածքային փոփոխություններ լինել, որովհետև նորանշանակ վարչապետն ունի Սահմանադրական կոնկրետ ժամկետ, որում պետք է ձևավորի կառավարությունը:
«Փորձում են մեզ ապացուցել, որ այս կառավարությունն ինչ-որ լուրջ ծրագրերով է հանդես գալու, լուրջ փոփոխություններ է անելու: Եթե այդպես է, պետք է ծրագիրը ներկայացվեր, ընդունվեր, որից հետո մենք նրա բոլոր նախաձեռնությունները կքննարկեինք: Բայց բերել են արտահերթ նիստ, 22 նախագիծ, որոնցից 3-ը բավականին ծավալուն փոփոխություններ են: Ընդհանրապես, անհասկանալի է, եթե դեռ ծրագիրը չի ընդունվել, ապա ինչու են գնում նման փոփոխությունների»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Նրա պնդմամբ՝ վարչապետի նշանակումը նոմինալ նշանակություն ունի: «Նպատակն է ընտրություններից առաջ ստեղծել տպավորություն մարդկանց մոտ, որ փոփոխություններ են տեղի ունենում», ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հավելեց,- «Փոփոխությունների մասին ով ասես կարող է խոսել, բայց ոչ այն կուսակցությունը, որը 18 տարի ղեկավարել է երկիրը և ինչ փորձ ասես արել է հայ ժողովրդի գլխին»: