Զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանը քառօրյա պատերազմի մասնակից էր
Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:
Զոհված զինծառայողը Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ էր:
«Սևակն ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր: Ընտանիքը հասարակ ընտանիք է, զբաղվում է հողագործությամբ: Նա գյուղում հայտնի էր որպես չափված-ձևված երեխա: Սևակ Խաչատրյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, նա մասնակցել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմին»,-Operativ.am-ի թղթակցին հայտնեց Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը: