Եվրոգոտում չընդգրկված երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Վարշավայում
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Կոնրադ Շիմանսկին հայտարարել է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները, որոնք եվրոյի գոտուց դուրս են, կհանդիպեն Վարշավայում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հանդիպմանը ներկա կլինեն Լեհաստանի, Դանիայի, Չեխիայի Հանրապետության, Խորվաթիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Բուլղարիայի Հունգարիայի վարչապետերն ու ԱԳ նախարարաները:
«Brexit»-ը փոխել է այս երկրների միջև հավասարակշռությունը, ինչպես նաև այն երկրների, որոնք, այս կամ այն պատճառով չեն ընդունել այս արժույթը:
«Մենք շատ եք հետաքրքված եվրոյի գոտում բարեփոխումներ իրականացնելու հարցով, սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի պահպանվի ըդհանուր շուկայի ամբողջականությունը, որը մեզ համար տնտեսական առանցքային ասպեկտ է»,-ասել է Շիմանսկին: