Լոս Անջելեսում սպանվել է 37-ամյա հայ տղամարդ (տեսանյութ)
Լոս Անջելեսում սպանել են հայ տղամարդու, երբ նա բացել է տան դուռը, կարծելով, թե առաքել են նրա պատվիրած պիցցան: Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը:
37-ամյա Հովիկ Քրբոյանը գտնվել է տանը՝ կնոջ և 9-ամյա դստեր հետ, երբ կեսգիշերին թակել են դուռը:
Ոստիկանության տեղեկությամբ` Քրբոյանը բացել է դուռը, քանի որ սպասում էր պիցցայի առաքմանը: Այն պահին, երբ նա բացել է դուռը, նրա վրա կրակել են: Նրա կինն ու երեխան չեն տուժել:
Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինտերը հայտնել է, որ իրենք հարցաքննել են հարևաններին: Իրավապահները կարծում են, որ դեպքը հանդիսանում է գանգսթերական հաշվեհարդար, իսկ Քրբոյանը ճանաչել է կրակոոցներին: