Ավստրալիայում՝ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով տղամարդ է ձերբակալվել
Ավստրալիայում տղամարդու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության իրականացման և սպանության փորձ իրականացնելուց հետո: Այս մասին հատնել է Gazeta.ru-ն:
Մեղադրյալը հարձակվել է 59-ամյա տղամարդու վրա և դանակի մի քանի հարված հասցրել: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց և նա գտնվում է ծանր վիճակում:
«Մենք կարող ենք վստահ ասել, որ այդ հարձակումը «ԻՊ»-ի կողմից է արված, մենք դա հստակ գիտենք»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:
Նա նշել է, որ հարձակվողը ավելի վաղ արդեն հայտնի էր ոստիկանությանը, սակայն ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մասին տեղեկություններ չկային: Նշվում է նաև, որ նա փորձել է դանակով հարվածել նաև ոստիկանության աշխատակցին: