Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Էդգար Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի Մակոն քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
120 կգ Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, 9:0 հաշվով հաղթել բելառուս Պավել Ռուդակովին, իսկ հաջորդ գոտեմարտում պարտվել է Օսման Յիլդիմին:
Օգոստոսի 31-ին պայքարի մեջ են մտել նաև 55 կգ քաշային Էդգար Թամազյանը և 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որոնք մեդալ չեն նվաճել: