Բրազիլիան նոր նախագահ ունի
Միշել Տեմերը պաշտոնապես դարձել է Բրազիլիայի նախագահ՝ Սենատի որոշումից հետո, ըստ որի՝ նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնաթող արվեց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում բրազիլական Կոնգրեսի շենքում:
75-ամյա Տեմերը Բրազիլիան կգլխավորի մինչև 2018 թվականի վերջը: Այդժամ Բրազիլիայում երկրի նախագահի ընտրություններ կանցկացվեն:
Ռուսեֆի կառավարությունում նա փոխնախագահի պաշտոնն ուներ, իսկ մայիսից դարձավ երկրի նախագահի պաշտոնակատար: