Կարող է տեսնենք այն օրը, երբ Հայաստանում հարուստ մարդը ասոցիացվի ոչ թե կենդանիների ու անգրագետի հետ, այլ Ռուբեն Վարդանյանների
Քիչ առաջ մի հետաքրքիր տեսարանի ականատես եղա: Աբովյան փողոցով զբոսնում էր Ռուբեն Վարդանյանը; Միայնակ, ոտքով, առանց թիկնահների և հաստավիզ ու սափրագլուխ ուղեկցորդների:
Հիմա ո՞նց մեր անիմաստ օլիգարխներին հասկացնենք, որ այդ մարդը շատ ավելի շատ ինտելեկտ ունի, քան իրենք բոլորը միասին վերցրած: Շատ ավելի մեծ կապեր ունի աշխարհով մեկ, քան իրենք բոլորը միասին վերցրած: Շատ ավելի շատ փող ունի, քան իրենք բոլորը միասին վերցրած: Եվ որ ամենակարևորն է, այդ ամենի հետ միասին անհամեմատ շատ ավելի շատ հարգանք ու սեր է վայելում, քան իրենք բոլորը միասին վերցրած:
Հ.Գ. Կարող է տեսնենք այն օրը, երբ Հայաստանում հարուստ մարդը ասոցիացվի ոչ թե կենդանիների հետ, այլ Ռուբեն Վարդանյանների, ոչ թե անգրագետի հետ, այլ Դիլիջանի դպրոց հիմնողի, ոչ թե մականունավորի հետ, այլ միջազգային ճանաչում և գլոբալ և մասշտաբային մտածողություն ունեցող մարդու հետ:
Կարեն Քոչարյան. Ֆեյսբուք