Մխիթարյանը Չեխիա-Հայաստան խաղում վնասվածք ստացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպման 28-րդ րոպեին վնասվածք ստացավ:
Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին կոպիտ սահընկումով վայր գցեց Հենրիխ Մխիթարյանին և ստացավ դեղին քարտ: Մխիթարյանին փոխարինեց Արտակ Եդիգարյանը:
Խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ Չեխիայի: