ԱՄՆ-ն բացառիկ երկիր է, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս. Քլինթոն
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը վստահ է, որ ԱՄՆ-ն «բացառիկ» և «անփոխարինելի» երկիր է, չնայած նրան, որ դա կարող է այլ երկրների համար տհաճ լինել: Այս մասին հայտնել է նա Օհայո նահանգում ունեցած իր ելույթի ժամանակ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ն բացառիկ երկիր է, ես հավատում եմ, որ մենք, ինչպես ասում էր Լինքոլնը, դեռ «Երկրի վերջին և լավագույն հույսն ենք», մենք դեռևս «բլուրի վրա փայլող քաղաքն ենք», ինչպես ասում էր Ռեյգանը, Ռոբերտ Քենեդիի դեռևս «մեծ, ոչ էգոիստ, ցավակցող երկիրն ենք»»,- հայտնել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն նաև անփոխարինելի երկիր է» և ունի շատ ավելի վստահելի և շատ գործընկերներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը:
Նա նշել է, որ համամիտ չէ իր մրցակցի խոսքերի հետ, թե Ամերիկայի մեծության մասին խոսքերը կարող են նեղացնել այլ երկրների: Նախագահի թեկնածուն նշել է, որ «հնարավոր է, նրանք չեն ցանկանում դա լսել, սակայն դա չի նշանակում, թե դա այդպես չէ»: