«Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 11 հրշեջ-փրկարար
Օգոստոսի 31-ին դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:
Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեդկատվություն էր ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք: