Բրազիլիայի նախագահ Ռուսեֆը պաշտոնազրկվել է
Բրազիլիայի Սենատը քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» գործակալությանը:
Քվեարկության արդյունքներով՝ 61 սենատոր քվեարկել է իմփիչմենթին կողմ, 20-ը՝ դեմ:
Ռուսեֆի իմփիչմենթի համար անհրաժեշտ էր, որպեսզի այդ որոշմանը կողմ քվեարկեին 81 սենատորից առնվազն 54-ը:
Փոխնախագահ Միշել Թեմերը կդառնա Բրազիլիայի նոր նախագահը և այդ պաշտոնում կլինի մինչև 2018 թվականը՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Ավելի վաղ Բրազիլիայի Սենատը որոշում էր ընդունել իմփիչմենթի քվեարկությունը բաժանել երկու մասի:
Առաջին քվեարկությունն արդեն որոշել է, թե արդյոք վերջնականապես պետք է Ռուսեդին պաշտոնազրկել, իսկ երկրորդը պետք է որոշի՝ արդյոք հարկավոր է նրան զրկել պաշտոնազրկությունից հետո 8 տարով պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: